


























































































































































Ստեփանակետ
«Եվրոպա» հյուրանոցային համալիրը, որը կառուցվել է 2011 թ. ունի 33 հարմարավետ համար: Հյուրանոցն ունի նաև մեծ կոնֆերանս դահլիճ,ամառային բացօթյա սրճարան, լողավազան, սաունա, ռեստորան, բացօթյա բար` տանիքում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաք: Հյուրանոցի տարածքում գործում է նաև գեղեցկության սրահ և ավտոմեքենաների վարձակալության ծառայություն/ավտոլվացում:
Նաիրի հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնից ոչ շատ հեռու: Այս երկհարկանի հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 46 շատ հարմարավետ սենյակներ: Այստեղ կարելի է անցկացնել անհոգ հանգիստ` օգտվելով հյուրանոցային բազմաթիվ ծառայություններից:
Հյուրանոց – բուտիկ «Պարկ Հոթել Արցախ»-ը, որը գործում է 19-րդ դարի կեսին կառուցված և 2011 թ․ լրիվ վերականգնված շինությունում, գտնվում է Արցախի մայրաքաղաքի կենտրոնում՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան այգու և կառուցվող եկեղեցու հարևանությամբ։
Վալլեքս Գարդեն Հոթելը շքեղ հյուրանոց է՝ տեղակայված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնում: Այն գտնվում է Ստեփան Շահումյանի անվան հրապարակի ու ''Ստեփանակերտ'' մարզադաշտի աջ կողմում՝ Սիրահարների Պուրակի հարևանությամբ:
Երևան հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից 5 րոպե քայլքի հեռավորության վրա՝ Թումանյան փողոցի վրա: Ձեր տրամադրության տակ են տարբեր կարգի 16 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք համալրված են օդափոխիչով, հեռախոսով, հեռուստացույցով և ջեռուցումով: Հյուրանոցում կա անվճար Wi-Fi անլար ինտերնետային կապ:
«Ավետիս» հյուրանոցը գտնվում է կենտրոնից ոչ հեռու` հանգիստ և հարմարավետ տեղանքում: Հյուրանոցն ունի 9 համար: Բոլոր սենյակներում կա հեռախոս, հեռուստացույց, մինի բար: Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաք:

Արցախ
Հյուրանոցներ և հոսթելներ Արցախում
