
Ավանդական Երևան հյուրանոց
Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի «ամենաերիտասարդ» անդամը` Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը դռները բացել է 2012 թվականի Սեպտեմբերին և արդեն հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր այցելել են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Նոր Թուֆենկյան հյուրանոցը տեղեկայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 83 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդատվությունների կենտրոն և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ:
Փոքր
Մեր Փոքր տեսակի սենյակներն ունեն մեկ միջին չափսի մահճակալներ և համալրված են միևնույն բարձրակարգ անհրաժեշտ պարագաներով, ինչ հյուրանոցի մյուս սենյակները։
Ստանդարտ
Ստանդարտ տեսակի սենյակները համարվում են Ավանդական Երևան Հյուրանոցի ամենամտերմիկ ու հարմարավետ սենյակները: Ստանդարտ տեսակի սենյակները ունեն մեկ մեծ մահճակալ կամ երկու առանձին մահճակալներ:
Դելյուքս
Կիսալյուքս համարները առաջարկում են նրբաոճ ձևավորմամբ շքեղ համարավետություն, որը կատարյալ է հանգստի և բիզնես հանդիպումների համար: Կիսալյուքս համարներն ունեն փոքր պատշգամբ, որտեղից կարող եք զմայլվել քաղաքի գեղեցիկ տեսարաններով:
Լյուքս
Լյուքս համարները մեր ամենաընդարձակ և շքեղ սենյակներն են: Իդելական լինելով հատկապես նրանց համար, ովքեր հանգրվանել են իրենց ընտանիքի հետ կամ էլ ցանկանում են իրենց ժամանցն առանձին անցկանցել, Լյուքս համարները տրամադրում են նրբագեղություն և ընդարձակություն:
Վճարովի ծառայություններ
-
Լվացաքատուն
-
Հարդուկ
-
Չոր լվացում
-
Մեքենայի վարձակալում
-
Մերսում
-
Խոհարարության և գորգագործության վարպետության դաս
-
միևնույն սենյակում հավելյալ անձի համար վճարվում է՝ 12500 ՀՀ դրամ
* Պասիվ Սեզոն՝ Նոյեմբեր - Մարտ
** Ակտիվ Սեզոն՝ Ապրիլ - Հոկտեմբեր
Գները ներառում են՝
-
նախաճաշ
-
բոլոր տեսակի հարկեր
-
Wi-Fi կապ