top of page
1-06.png

Վալլեքս Գարդեն Հոթել 

(ք. Ստեփանակերտ)

Վալլեքս Գարդեն Հոթելը շքեղ հյուրանոց է՝ տեղակայված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնում: Այն գտնվում է Ստեփան Շահումյանի անվան հրապարակի ու ''Ստեփանակերտ'' մարզադաշտի աջ կողմում՝ Սիրահարների Պուրակի հարևանությամբ: 

Վալլեքս Գարդեն Հոթելում կան բոլոր հարմարությունները Ձեր առօրյա աշխատանքը, հանգիստն ու ժամանցը հաճելի և արդյունավետ դարձնելու համար:

Ստանդարտ 

Ստանդարտ սենյակներում տիրում է հանգիստ, ջերմ մթնոլորտ: Սենյակներում կա queen size մահճակալ` շքեղ, ճերմակ եգիպտական սպիտակեղենով, գրասեղան, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ և մինի բար: Իսկ հարմարավետ լոգասենյակները հագեցած են լոգախցիկով, մազահարդարիչով և դիմահարդարման հայելիով:

Սուպերիոր 

Սուպերիոր տեսակի սենյակները մեկ կամ երկու double size մահճակալով մեծ, լուսավոր և հարմարավետ սենյակներ են, որոնք ունեն բոլոր հարմարությունները՝ աթոռով գրասեղան, սուրճի փոքրիկ սեղան հարմարավետ բազկաթոռով, մինի բար, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ, նորաոճ և հարմարավետ լոգասենյակ՝ լոգարանով, մազահարդարիչով և խոշորացնող հայելիով: Ավելին, Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է շքեղ, առաջնակարգ 100 %-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղեն, փափուկ վերմակներ և բարձեր՝ լիակատար հանգիստ ապահովելու համար:

Դելյուքս 

Դելյուքս տեսակի նորաոճ սենյակներն ունեն բոլոր հարմարությունները հանգստի և աշխատանքի համար՝ մեկ king size կամ երկու queen size մահճակալներ, հարմարավետ աթոռով աշխատանքային գրասեղան և սուրճի փոքրիկ սեղան բազկաթոռով: Լոգասենյակներում տեղադրված են լոգախցիկ, լոգարան, մազահարդարիչ և խոշորացնող հայելի: Շքեղ, առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղենը, փափուկ վերմակներն ու բարձերը ստեղծում են բոլոր պայմանները հանգստի համար: Վայելեք Deluxe սենյակների ջերմ ու հանգիստ մթնոլորտը Վալլեքս Գարդեն Հոթելում:

Լյուքս 

Վայելեք Ձեր հանգիստը Սյութ սենյակում, որն ունի առանձին սենյակ՝ բազմոցով և խմիչքների լայն տեսականիով, մեծ ննջասենյակ և հարմարավետ լոգասենյակ: Ձեր տրամադրության տակ են երկու հեռուստացույց, գրասեղան, անլար ինտերնետ, երկու հեռախոս, սրճեփ, փոքր սառնարան և մազահարդարիչ: Առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղենը, փափուկ վերմակներն ու բարձերը անթերի են դարձնում այս շքեղ սենյակը: Շքեղ, հարմարավետ սենյակներ, որոնք սպասում են Ձեզ Վալլեքս Գարդեն Հոթելում:

Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է քաղաքի ամենալավ հարմարությունները գին-որակ համադրության տեսանկյունից՝ հնարավորություն ընձեռելով հյուրերին` վայելելու հյուրանոցի շքեղ և հարմարավետ կահավորված սենյակները: Հյուրերը կարող են օգտվել նաև լավագույն սարքավորումներով հագեցած ֆիթնես ակումբից և Ստեփանակերտում նմանատիպը չունեցող ամենաընդարձակ լողավազանից, ինչպես նաև այցելել մեր ռեստորանը, որն առաջարկում է եվրոպական և հայկական խոհանոցների ուտեստների մեծ տեսականի a la carte ճաշացանկից:

Գները նախատեսված են մեկ հաճախորդի համար: Յուրաքանչյուր հավելյալ հաճախորդ պետք է վճարի 7,000 ՀՀ դրամ:

Ուշադրություն: Բոլոր վճարումները կատարվում են միայն ՀՀ դրամով:

Հյուրանոցային սենյակը 5 և ավելի օր զբաղեցնելու դեպքում, ինչպես նաև խմբային ամրագրումների (5 և ավելի ) ժամանակ, տրամադրվում է 10% զեղչ:

Ընդունվում են Visa, ArCa, Maestro և MasterCard

Սենյակի գնի մեջ ներառված է ՝

- Նախաճաշ

- Գերարագ անլար համացանց

- Ավտոկայանատեղի

- Ֆիթնես ակումբ, աէրոբիկայի սրահ, լողավազան, շոգեբաղնիք հաճախելու հնարավորություն

- ԱԱՀ

Ժամանում՝ 15:00 

Մեկնում` 12:00

1-06.png
bottom of page