top of page
1-06.png

Պարկ հյուրանոց Արցախ

(ք. Ստեփանակերտ)

Հյուրանոց – բուտիկ «Պարկ Հոթել Արցախ»-ը, որը գործում է 19-րդ դարի կեսին կառուցված և 2011 թ․ լրիվ վերականգնված շինությունում, գտնվում է Արցախի մայրաքաղաքի կենտրոնում՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան այգու և կառուցվող եկեղեցու հարևանությամբ։ 

Հյուրանոցի յուրահատուկ առանձնահատկություններից են՝ դիզայնի ավանդական ոճը։ 

Մեկտեղանոց

Մեծ հետաքրքրություն ներկայացնող ազգագրական  անկյունները պատրաստված են հարյուր և ավելի տարեկան  իրական նմուշներով, որոնք երբեմն իրենցից ներկայացնում են թանգարանային արժեքներ:

Երկտեղանոց և երկտեղանոց ընդարձակ 


Երկրորդ հարկի նախասրահում տեղավորված գրադարանում սարքավորված է անկյուն, համակարգչից  և ինտերնետից  անվճար օգտվելու  հնարավորությամբ: Ընդարձակ երկտեղանոց սենյակի համար հավելյալ պետք է վճարել 5000 ՀՀ դրամ։ 

Դելյուքս 

Նույն հարկում, նախագահական ապարտամենտի հարևանությամբ, տեղավորված է հարմարավետ հյուրասենյակ ճաշի սեղանով` 8 մարդու համար, դեպի այգի և եկեղեցի դուրս եկող պատշգամբներով:

Ընտանեկան /2 սենյակ/ 

Հյուրանոցի բոլոր համարները նախագծված են անհատական և միացված դիզայնի ընդհանուր ոճով: Հասարակական տարածքները դեկորացված են տեղի հայտնի նկարիչների քանդակների և նկարների կոմպոզիցիաներով:

Ապարտամենտ 


Հյուրանոցի յուրահատուկ առանձնահատկություններից են՝ դիզայնի ավանդական ոճը։ , լուսամուտներից բացվող ցնցող տեսարանները և ընդարձակ հասարակական տարածքները, որոնք զբաղեցնում են հյուրանոցի ողջ տարածքի մեկ երրորդը:

Ապարտամենտ 


Հյուրանոցի յուրահատուկ առանձնահատկություններից են՝ դիզայնի ավանդական ոճը։ , լուսամուտներից բացվող ցնցող տեսարանները և ընդարձակ հասարակական տարածքները, որոնք զբաղեցնում են հյուրանոցի ողջ տարածքի մեկ երրորդը:

Նախագահական 

Հյուրերի տրամադրության տակ են` ռեստորանը, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների բուտիկը, բիզնես  կենտրոնը և գրադարանը, կոնֆերենց դահլիճը, դրամափոխանակության կետը, բանկոմատը, միջազգային կապը:

* Բարձր զբաղվածության շրջան

Մարտ, Ապրիլ, Մայիս, Հունիս, Հուլիս, Օգոստոս, Սեպտեմբեր, Հոկտեմբեր ամիսների համար
** Ցածր զբաղվածության շրջան
Հունվար, Փետրվար, Նոյեմμեր, Դեկտեմբեր ամիսների համար

Հյուրանոցի հյուրերի համար նախաճաշը կազմակերպվում է առավոտյան 08:00-ից մինչև 10:00:

Ժամը 13:00-ից  մինչև 24:00  ռեստորանը բաց է ինչպես հյուրանոցի հյուրերի,  այնպես էլ լայն հասարակության համար:

Հյուրերը կարող են պատվիրել խմիչքներ և  սնունդ  նաև իրենց համարներում` զանգելով ռեստորան կամ լոբբի բար հեռախոսահամարներով:

Լոբբի բարն աշխատում է 09:00-ից մինչև 24:00:

Ամառային սրճարանը բաց է 12:00-ից մինչև 24.00:

Հյուրերի ընդունման ծառայություն - շուրջօրյա:

Հագուստի լվացում  և արդուկում -  Պատվերները ընդունվում և կատարվում են 08:30-ից մինչև 12:00: Ժամը 16:00-ից հետո ընդունված պատվերները կատարվում են հաջորդ օրվա ընթացքում:

Կոնֆերենց դահլիճ: Վարձակալության համար դիմել հյուրերի ընդունման ծառայություն:

Հյուրերի արթնացում: Իրականացվում է հյուրերի ընդունման ծառայության միջոցով օրվա ցանկացած ժամին:

Տուրիստական տեղեկատվություն: Հասանելի է գրադարանում և հյուրերի ընդունման ծառայությունում:

Ինտերնետ: Դելյուքս կարգի բոլոր համարները ունեն անվճար ինտերնետ: Երկրորդ հարկի գրադարանում հյուրերը անվճար կարող են օգտվել ինտերնետ ելքով համակարգչից:

1-06.png
bottom of page