
Մետաքսի ճանապարհ
«Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը հիմնադրվել է 2014 թվականին: Այն շահույթ չհետապնդող հաստատություն է, որից ստացվող ողջ հասույթը ծառայում է «ժողովրդական արվեստի Հանգույց» հիմնադամի համայնքային կրթամշակութային ծրագրերին:«Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը ունի 13 սենյակ (մեկտեղանի, երկտեղանի, երեք տեղանի, ընտանեկան) և կարող է ընդունել 30 հյուրերի միաժամանակ:
Սենյակներ
Հյուրանոցային սենյակներն ունեն անվճար անլար ինտերնետ, հեռուստացույց, սառնարան, օդորակիչ, վարսահարդարիչ, թեյնիկ, սենյակի սպասարկման ամենօրյա ծառայություն: Հյուրանոցի տարածքում ծխելն արգելված է: Կարելի է ծխել միայն այգում և պատշգամբներում:
Գները փոփոխական են՝ կապված զբաղվածության և սեզոնի հետ
-
Նախաճաշ
-
WiFi կապ՝ անվճար
-
Բոլոր տեսակի հարկեր
Ծանոթություն
-
Հյուրերի ժամանման ժամը՝ 14:00-ին, մեկնման ժ-ը՝ 12:00-ին
-
Երրորդ անձը միևնույն սենյակում – 10000 ՀՀ դրամ
-
մինչև 6 տարեկան երեխաների կացությունը՝ անվճար