
Զորաց Աղբյուր հյուրանոց - ռեստորանային համալիր
«Զորաց աղբյուր» հյուրանոց - ռեստորանային համալիրը քաղաքի այն հյուրընկալ օջախներից է, որ իր բազմաբնույթ առաջարկներով հնարավոր է դարձնում լիարժեք հանգիստ անցկացնել և արդյունավետ դարձնել այստեղ անցկացրած ամեն օրը: Սյունյաց աշխարհը հարուստ է աղբյուրներով, այս տարածաշրջանում դրանք դիտվում են որպես առատության, հարատևության և անմահության խորհրդանիշ: Իր անվանը բնորոշ, «Զորաց աղբյուր» հյուրանոցը իր առատ հյուրասիրությամբ, ավանդական հյուրընկալությամբ, հոգով ու մարմնով զորանալու համար բոլոր պայմանները ստեղծել է:
Սենյակներ
Կենցաղային բոլոր հարմարություններով հագեցած համարները, ձևավորված ու կահավորված են ճաշակով ու նպատակային: Կան ընտանեկան, երկտեղանոց, լյուքս տիպի համարներ, մշտապես գործող արդիական կապի ու հեռահաղորդակցության միջոցներով: Հյուրանոցի բակը, որ առանձնանում է իր յուրօրինակ ձևավորմամբ գեղագիտական հաճույք պատճառելուց բացի, արդյունավետ հանգիստ կազմակերպելու լավագույն ու նախընտրելի վայր է:
Գները ներառում են՝
-
Wi-Fi կապ
-
Հանրային սնունդ` բացօթյա սրճարան, ռեստորան
-
Միջոցառումների կազմակերպում` հարսանիք, կնունք, ծնունդ
Վճարովի ծառայություններ
-
միևնույն սենյակում երրորդ անձի համար վճարվում է՝ 10000 ՀՀ դրամ