

























































































































































Ալիք հյուրանոց
«Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, անտառային բնության գրկում, հիանալի մի վայր, որտեղ բնությունը դարձել է հանգստի հրաշալի գոտի: Մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ, գեղեցիկ միջավայր, մաքուր և կազդուրիչ օդ, հանգիստը վայելելու իդեալական պայմաններ, բուժիչ շոգեբաղնիք, յուրօրինակ լողավազան, ամենատարբեր ուտեստներով լի խոհանոց, հարմարավետ կահավորված սենյակներ, մանկական խաղասրահ և այն ամենը` ինչը ձեր օրը կդարձնի հետաքրքիր և դուք ձեզ կզգաք հանգստի լիարժեք պայմաններում:




Սենյակներ
Հյուրանոցի համարները կահավորված են եվրոպական չափանիշներին համապատասխան կահույքով, ամեն ինչ արված է լիակատար հանգիստ ապահովելու համար: Յուրաքանչյուր համար ունի իր սանհանգույցը, լոգարանը մշտական տաք և սառը ջրով: Հյուրանոցն ունի երկտեղանոց, 3-4 տեղանոց /կիսալյուքս/ և 6-7 տեղանոց /լյուքս/ համարներ: Ինչպես նաև մեկ տնակ և մեկ VIP առանձնատուն իր ավտոտնակով: Սենյակներն ապահովված են գործնական նպատակով ճանապարհորդող մարդկանց համար հարմարավետ և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու աշանհրաժեշտ հնարավորություններով:




Գները ներառում են՝
-
նախաճաշ
-
Հնարավոր է նախապես պատվիրել ճաշ և ընթրիք։
-
Միևնույն սենյակում նախատեսվածից ավել հյուրերի դեպքում վճարվում է 5000 ՀՀ դրամ /հավելյալ մահճակալ և նախաճաշ
