top of page
1-06.png

Ալպինա ռեզորթ

 

«Ալպինա» հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Մեզ մոտ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ «Ալպինա» հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ:

Սենյակներ և քոթեջներ

 

Հյուրանոցային մասնաշենքը բաղկացած է 2 և 3 անձի համար նախատեսված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս կարգի սենյակներից, որոնք կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով: Ավելին՝ բոլոր սենյակների պատուհաններից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը:
Սենյակի արժեքի մեջ ներառված է նախաճաշը, որը կարող եք վայելել նորաբաց ռեստորանում:
Ձեր տրամադրության տակ են նաև տարբեր կարգի հարմարավետ քոթեջներ, որոնք գտնվում են հրաշալի բնության գրկում: Այդ թվում նաև երկհարկանի լյուքս ապարտամենտները, նախատեսված 4-6 անձի համար, կահավորված փոքրիկ ժամանակակից խոհանոցով, մինի բարով, ջակուզիով, վարսահարդարիչով, անկողնային պարագաներով, ձայնարկիչով, արբանյակային հեռուստատեսությամբ, անհատական ջեռուցման համակարգով, առկա է անվճար ավտոկայանատեղի: Մեծ խմբերի համար հիանալի տարբերակ են 10 անձի համար նախատեսված քոթեջները, որոնք կազմված են 4 ննջասենյակից, հյուրասենյակից, կահավորված խոհանոցից:

Հավելյալ ծառայություններ՝ 

  • հավելյալ մահճակալ՝ 6000 ՀՀ դրամ

  • մինչև 2 տարեկան երեխաների կացությունը՝ անվճար

  • 2-6 տարեկան երեխաների կացությունը՝ անվճար, տրամադրվում է հավելյալ մահճակալ՝ 3000 ՀՀ դրամ

  • 6-12 տարեկան երեխաների կացությունը՝ 4500 ՀՀ դրամ, տրամադրվում է հավելյալ մահճակալ՝ 3000 ՀՀ դրամ

  • նախաճաշ՝ 2000 ՀՀ դրամ

  • ճաշ, ընթրիք՝ 4000-ական ՀՀ դրամ

  • ՍՊԱ զոնա՝ 1 ժամը - 19000 ՀՀ դրամ; 2 ժամը - 26000 ՀՀ դրամ

  • լողավազան՝ 1 ժամը - 9000 ՀՀ դրամ

  • բիլիարդ՝ 1 ժամը - 4000 ՀՀ դրամ

* Պասիվ Սեզոն՝ 10.03-30.06 և 11.09-24.12
** Ակտիվ Սեզոն՝ 01.07-10.09 և 25.12-09.03
1-06.png
bottom of page