
Այա Մարիա առողջարանային հանգստի SPA կենտրոն
«Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոնը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են վերդառնալ իրենց ակունքներին` բնությանը, զգայարաններին, զգացմունքներին և կենսունակությանը:
Լեռնային դիրքով այս գողտրիկ կենտրոնը Ձեզ կպարուրի սիրով, ջերմությամբ և կմեկուսացնի քաղաքի անվերջ անցուդարձից` բնության վայելքներով, լռությամբ` շռայլելով Ձեզ այնքան անհրաժեշտ հոգևոր սնունդը, մարմնի խնամքը, հոգատարությունն ու հանդարտությունը:
Սենյակ No 1
Երկտեղանոց սենյակ՝ սանհանգույցը դրսից, անկողին` ալոեվեռայի ներքնակներով (կարգավորում են քունը և հանգստացնում նյարդերը), գորգ, բազկաթոռ, 2 բազմոց, փոքրիկ սեղան, ներսի լվացարան, հայելի:
Սենյակ No 2
Երկտեղանոց լյուքս՝ սանհանգույցը ներսում, անկողին` ալոեվեռայի ներքնակներով (կարգավորում են քունը և հանգստացնում նյարդերը), գորգ, 2 բազկաթոռ, սեղան, զգեստապահարան, պահարան, հայելի, բազմոց՝ 1 քնատեղով:
Սենյակ No 3
Երկտեղանոց սենյակ՝ սանհանգույցը ներսում, անկողին` ալոեվեռայի ներքնակներով (կարգավորում են քունը և հանգստացնում նյարդերը), բազմոց՝ 2 քնատեղով, զգեստապահարան, սեղան:
Սենյակ No 4
Երկտեղանոց սենյակ՝ սանհանգույցը ներսում, անկողին` ալոեվեռայի ներքնակներով (կարգավորում են քունը և հանգստացնում նյարդերը), պահարան, զգեստապահարան, պահարանով հայելի:
ՍՊԱ ծառայություններ՝
Գները ներառում են՝
-
նախաճաշ
-
աղի սենյակ
-
մարզասարքեր
-
ֆիննական բաղնիք
-
նուգաբեստ մերսողական սարքեր
-
դրսի լողավազան
Մինչև 3 տարեկանների գիշերակացն անվճար է,
3-12 տարեկաններինը՝ 50% զեղչ
12 տարեկանից բարձր՝ լրիվ գին։
Լավաշի թխման ինտերակտիվ ծրագիր
Ծրագիրը ներառում է՝
-
լավաշի թխում թոնրատանը,
-
ազգագրական երգ (կենդանի կատարում),
-
տաք լավաշի համտեսում,
-
երաժշտական գործիքներով ինտերակտիվ նվագակցում,
-
աշխատանքային գործիքների (երկանք, սանդ, մաղ, գրտնակ, խնոցի) օգտագործում լավաշը թխելու ավարտին,
-
ազգագրական պար (էթնո-արտ մասնագետի հետ)