
Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ
LUXURY GROUP-ի անդամ հանդիսացող Golden Palace Hotel Resort and Spa*****GL հյուրանոցը իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում: Ծաղկաձորը Հայաստանի միակ լեռնադահուկային հանգստավայրն է՝ զբոսաշրջիկների և տեղի բնակիչների կողմից սիրված վայրերից մեկը: Ծաղկաձորը հայկական Շվեյցարիա համարողները լավ գիտեն նրա թե ամառային, թե ձմեռային հանգստի առավելությունները. տեսարժան վայրեր, մաքուր օդ, հրաշալի բնություն, սարեր, որոնց անկրկնելի հմայքը հասկանում ես նվաճելուց հետո միայն:
Սենյակներ
Հիանալի, բոլոր ցանկությունները հաշվի առած սենյակները նախատեսված են պարգևելու հանգստություն և բազմազանություն: Տրվեք տան ջերմ մթնոլորտին և վայելեք շքեղությունն ու հանգիստը: Ընտրության հիասքանչ հնարավորություն:
Սենյակի հարմարությունները` հեռախոս, ռադիո, գորգ, 24 ժամյա սենյակային ծառայություններ, արբանյակային ալիքներ, LCD հեռուստացույց, լողասենյակ, լոգարան, խալաթ, հողաթափեր, սրբիչներ, վարսահարդարիչ, օդորակիչ, հայելի, ուղեբեռային դարակ, բազկաթոռ, զգեստապահարան, մինի բար, չհրկիզվող պահարան, անվճար հիգիենայի պարագաներ, էլեկտրական թեյնիկ:
Գները ներառում են՝
-
Նախաճաշ
-
Wi-Fi ինտերնետ
-
Բոլոր տեսակի հարկեր
-
Մինչև 5 տարեկան երեխաների կեցությունն անվճար
-
Բիլիարդ
-
Շոգեբաղնիք, արևելյան բաղնիք
-
Փակ լողավազան, ջակուզի
-
Ամսագրեր և թերթեր
-
Մանկական խաղասենյակ
-
Ստորգետնյա ավտոկայանատեղի