top of page
1-06.png

Գրողների Ստեղծագործական Տուն

Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի իր ուրույն տեղը` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում:

Հին ու բարի ավանդույթներով հարուստ, նաև վերջին շրջանում հիմնովին արդիականացված հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ ու հարմարավետ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը ձգվում են արևելքից արևմուտք:

Սենյակներ

Հյուսիսհայաց սենյակների պատուհաններից ու պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան Ծաղկաձոր քաղաքի, հեռվում Փամբակի ու Գեղամա լեռնաշղթաների վրա: Հարավից շինությունը հարում է բնական անտառին, ձևավորելով ներքին ընդարձակ բակ, խնամված ծաղկանոցներով, նստարաններով, ճոճաթոռներով ու փոքրիկ ջրավազանով:
Սենյակի հարմարությունները` սառնարան, հեռախոս (միացված ներքին ցանցին), հեռուստացույց (պլազմային), թեյնիկ, սրճեփ, սպասք, վարսահարդարիչ, բազմոց, սեղանիկ, աթոռ, ներկառուցված զգեստապահարան, փայտե մանրահատակ, լոգարան (լողախցիկ)
Գները ներառում են՝​
  • Wi-Fi ինտերնետ
  • Բոլոր տեսակի հարկեր
  • Մինչև 2 տարեկան երեխաների կեցությունն անվճար
  • 2-6 տարեկան երեխաների կացությունը՝ 2500 ՀՀ դրամ
  • 6-10 տարեկան երեխաների կացությունը՝ 3000 ՀՀ դրամ
  • լողավազան
  • սպորտային խաղասենյակ
     
Վճարովի ծառայություններ՝
  • Շոգեբաղնիք /ֆիննական և ինֆրակարմիր/
  • ՍՊԱ կենտրոն
* Պասիվ Սեզոն՝ 07.01-30.06 և 01.09-30.12
** Ակտիվ Սեզոն՝ 01.07-31.08
1-06.png
bottom of page