
Ծաղկահովիտ հյուրանոց
«Ծաղկահովիտ» հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված լինելն է. այստեղից կարելի է ոտքով գնալ Ճոպանուղի, այցելել քացաքի տեսարժան վայրերը:Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Մեր հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար:
Սենյակներ
«Ծաղկահովիտ» հյուրանոցային համալիրն ունի գեղեցիկ կահավորված և հարմարավետ 24 ստանդարտ, 12 կիսալյուքս և 8 լյուքս համարներ` նախատեսված 2-4 հոգու համար, որոնք ապահովված են անհրաժեշտ կահույքով, տեխնիկայով ու սարքավորումներով, բարձր որակի WiFi ինտերնետով, հեռախոսակապով, արբանյակային և տեղական հեռուստատեսությամբ:
Գները ներառում են՝
-
Wi-Fi ինտերնետ
-
Բոլոր տեսակի հարկեր
-
Մինչև 3 տարեկան երեխաների կեցությունն անվճար
-
50% զեղչ 3-ից մինչև 11 տարեկան երեխաների հավելյալ տեղի համար:
-
Անվճար ավտոկայանատեղ
-
Հնարավոր է ճաշ՝ 3000 ՀՀ դրամ և ընթրիք՝ 2000 ՀՀ դրամ
-
Հավելյալ մահճակալ՝ 7000 ՀՀ դրամ