top of page
1-06.png

Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր հյուրանոց

 

«Ծաղկահովիտ» հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված լինելն է. այստեղից կարելի է ոտքով գնալ Ճոպանուղի, այցելել քացաքի տեսարժան վայրերը:Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Մեր հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար:

Սենյակներ

Առաջարկում ենք Ձեզ 182 ընդարձակ և լուսավոր մեկտեղանի, երկտեղանի, երկսենյականոց և լյուքս համարներ: Սենյակների ներքին ձևավորումը և հարմարավետությունը կարող են բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր հյուրերի ճաշակը և պահանջները: Գեղեցիկ կահավորված և անհրաժեշտ հարմարություններով հագեցած սենյակներում կա ուղիղ հեռախոսակապ, արբանյակային հեռուստատեսություն, սառնարան, վարսահարդարիչ, արդուկ: Իսկ լյուքս համարները բաղկացած են հյուրասենյակից, երկու ննջասենյակից, երկու սանհանգույցից: Համարներն ապահովված են հավելյալ անհրաժեշտություններով` համակարգիչ, անվճար ինտերնետ կապ, չհրկիզվող պահարան: Հյուրանոցի գրեթե բոլոր համարներից հիանալի տեսարան է բացվում դեպի հյուրանոցը շրջապատող սաղարթախիտ անտառը:

Գները ներառում են՝​
  • Նախաճաշ
  • Բոլոր տեսակի հարկեր
  • Միևնույն սենյակում հավելյալ անձի համար՝ 6000 ՀՀ դրամ, իսկ մինչև 10 տարեկան երեխայի համար՝ 4000 ՀՀ դրամ
  • Հնարավոր է ապահովել նաև ճաշ և ընթրիք 1 անձի համար 6000 ՀՀ դրամ /միասին/
  • Լյուքս սենյակի արժեքը ներառում է  լողավազանի 4 տոմսեր ամեն օր, անվճար ինտերնետ
1-06.png
bottom of page