top of page
1-06.png

Սենյակներ

 

Հյուրանոցի մաքրության խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Հյուրանոցն ապահովված է շուրջօրյա տաք ջրով, ջեռուցման , զովացման համակարգով ու օդորակիչներով: 

Սրահում դուք կարող եք ծանոթանալ ամենօրյա թերթերին: Սենյակներում առկա է մինի բար (սառնարան), անձնական սեյֆ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր և հարմար ներքնակներ: Հյուրանոցն ունի բիզնես անկյուն, կոնֆերենց դահլիճ և բանակցման սենյակ գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: 

Հյուրանոցում կան հատուկ սենյակներ ծխողների և չծխողների համար:

Գները ներառում են
  • Նախաճաշ 
  • Wi-Fi ինտերնետ
  • Բոլոր տեսակի հարկեր
* Պասիվ Սեզոն՝ 01.11 - 15.03
*** Ակտիվ Սեզոն՝ 16.03 - 31.10

Արցախ հյուրանոց

Արցախ հյուրանոցը կառուցվել է տեր և տիկին Յուրի և Գալինա Ղազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով:​

Հյուրանոցը կառուցվել է քաղաքի կենտրոնից ոչ հեռու, հանգիստ ու անաղմուկ վայրում: Այն կրում է «Արցախ» անունը, թանկագին մի անուն մեր ազգի համար, որ խորհրդանիշն է մեր հնագույն մշակույթի, որն արտասանելիս հպարտությամբ ենք լցվում: Ջանք ու եռանդ չենք խնայել մեր հյուրերին հրամցնելու Արցախյան հյուրասիրությունն ու հոգատարությունը:

1-06.png
bottom of page