
Սփլենդոր
"Սպլենդորը" գտնվում է Ծաղկաձորի բնության մի գողտրիկ անկյունում, որտեղ կարելի է վայելել լեռների և անտառների հրաշալի համայնապատկերը: Եթե դուք ուզում եք թարմ օդ վայելել կամ ուղղակի հանգստանալ քաղաքի աղմուկից-բարի գալուստ "Սպլենդոր" հանգստյան տուն: Մեր հյուրանոցում գտնվելով՝ դուք կմոռանաք ձեր առօրյա հոգսերը և կզգաք ձեզ բնության մի մասնիկ:
Քոթեջներ
"Սպլենդոր" հանգստյան տունը դարձել է Ծաղկաձորի ամենահարմարավետ ու ամենամատչելի հյուրանոցներից մեկը: Մեր հյուրերի տրամադրության տակ են նորակառույց քոթեջներ՝ շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, անվճար Wi-Fi-ով: Խոհանոցում կա սառնարան,, սալօջախ,առաջին անհրաժեշտության սպասք, սուրճի-թեյի պարագաներ: Հյուրերի տրամադրության տակ են խորոված պատրաստելու հարմարությունները համալիրի տարածքում:
Գները ներառում են՝
-
նախաճաշ և ընթրիք
Հավելյալ ծառայություններ
-
Ճաշը վճարովի է` 3500 դրամ 1 անձի համար
-
Հավելյալ անձի համար վճարը 5000 դրամ է
-
Մինչև 5 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ