top of page
1-06.png

Վիլլաձոր Ապարտ Հոթել 

 

"Վիլլաձոր Ապարտ Հոթելը" գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, լեռնադահուկային ճոպանուղուց 800 մետր հեռավորության վրա: Վիլլաձորը առաջարկում է 1-5 ննջասենյակներով գեղեցիկ, մեծ և ամբողջությամբ կահավորված վիլլաներ (առանձնատներ):
Վիլլաձորը՝ դա մի հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկի պատշգամբից դեպի դիմացի լեռներ բացվող հրաշալի տեսարան:

Վիլլա 1 ննջարան

Այս հարմարավետ առանձնատունը նախատեսված է առավելագույնը 3+1 անձի համար: Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 65 ք.մ: Այն ունի հարմարավետ ստուդիո ոճով կառուցված սենյակ, որն ունի հյուրասենյակ և խոհանոց (վերջինս առանձնանում է հյուրասենյակից փոքր աստիճաններով); առանձին ննջասենյակ՝ մեկ երկտեղանի կամ երկու մեկտեղանի մահճակալներով և լոգարան: Այս սենյակը ունի նաև լրացուցիչ մահճակալ տեղադրելու հնարավորություն:

Վիլլա 2 ննջարան

 

2 ննջասենյակով վիլլան մեր ապարտ հոթելի ամենագեղեցիկ և կոմպակտ առանձնատներից մեկն է: Վիլլայի ընդհանուր մակերեսը 70 քմ է: Այս ստուդիո ոճով կառուցված առանձնատունը ունի հյուրասենյակ, խոհանոց, երկու առանձին ննջասենյակ (մեկ երկտեղանի և երկու մեկտեղանի մահճակալներով) և լոգարան:

Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկա՝ գազօջախ, միկրոալիքյին վառարան, թեյնիկ, սպասք լվացող մեքենա, սպասք:

Վիլլա 3 ննջարան

 

3 ննջասենյակով վիլլան նախատեսված է մեծ ընտանիքների համար (6-8 անձ): Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 135 քմ: Այն ունի մեծ հյուրասենյակ, միացված ճաշասենյակին, որտեղ դուք կարող եք անցկացնել ընտանեկան երեկոներ: Առանձնատունն ունի նաև խոհանոց, երեք առանձին ննջասենյակ և երեք առանձին լոգարան, որից մեկը նախատեսված է հյուրերի համար: Կա նաև լրացուցիչ մահճակալ տրամադրելու հնարավորություն:

Դելյուքս Վիլլա 3 ննջարան

 

Դելյուքս վիլլան Վիլլաձոր Ապարտ Հոթելի ամենամեծ և հարմարավետ վիլլաներից մեկն է, որը նախատեսված է  6-8 անձի համար: Կա նաև լրացուցիչ մահճակալ տրամադրելու հնարավորություն: Նրա ընդհանուր մակերեսը կազմում է 170 քմ: Առանձնատունն ունի 3 առանձին ննջասենյակ՝ յուրաքանչյուրը իր սեփական լոգարանով: Մեծ հյուրասենյակի ինտերիերը, որը միացված է խոհանոցի և ճաշասենյակի հետ, իրականացված է նուրբ երանգներով: Այստեղ դուք կարող եք լիարժեք վայելել ձեր հանգիստը: Բացի այդ՛ դելյուքս վիլլան ունի մեծ պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դիմացի լեռներ:

Սուպերիոր Վիլլա 5 ննջարան

Սուպերիոր վիլլան նախատեսված է ամենամեծ խմբերի համար: Այն շատ հարմարավետ տեղավորում է մինչև 14 անձ, քանի որ վիլլայի ընդհանուր մակերեսը կազմում է 280 քմ.! Առանձնատունն ունի 2 հյուրասենյակ, 5 առանձին ննջասենյակ՝ յուրաքանչյուրը իր լոգարանով, և խոհանոց:  
Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկան՝ գազօջախ, միկրոալիքյին վառարան, թեյնիկ, սպասք լվացող մեքենա, սպասք:

Գները ներառում են՝
  • հարկեր

  • ինտերնետ

  • ավտոկայանատեղի

 

Հավելյալ անձի համար գործում են հետևյալ պայմանները.

  • մինչև 10 տարեկան-անվճար ( գիշերակացը)

  • 10 տարեկան և բարձր-7,000 դրամ /1 օրվա համար (գիշերակաց)

* Պասիվ Սեզոն՝ 15.03 - 30.06 և 15.09 - 14.12
** Ակտիվ սեզոն՝ 01.07 - 14.09 և 15.12 - 14.03
1-06.png
bottom of page