
Ավան Մարագ Ծափաթաղ
Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կառուցված է Ծափաթաղ գյուղի գեղատեսիլ համայնապատկերին: Վերջինս Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ գյուղ է, որտեղ զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ և գտնվում է Երևանից 126 կմ հյուսիս-արևելք: Հյուրանոցն ունի 34 սենյակ այդ թվում նաև ընդարձակ և շքեղ դուպլեքսներ և լյուքս համարներ:
Ծափաթաղի ջերմ կլիման ստեղծում է հանգստի համար անհրաժեշտ հիանալի պայմաններ և հյուրերը հնարավորություն ունեն իրենց հագիստը վայելելու աշխարհի ամենաբաձրադիր լճերից մեկի ափին: Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ, ինպիսիք են բիլիարդը, բացօթյա լողավազանը, տաք լոգարանն ու սաունան և սեղանի թենիսը:
Փոքր
Մեր Փոքր սենյակներն առաջին հարկում են, ունեն միջին երկտեղանի մահճակալներ և գեղեցիկ տեսարան, որ բացվում է դեպի Սևանա լիճն ու Ծափաթաղ գյուղը:
Ընդարձակ
Վայելեք Ձեր հանգիստ քունը ընդարձակ միջին երկտեղանի մահճակալի մեջ` ծածկված ջերմ բրդյա վերմակով: Սենյակում լրացուցիչ հարմարավետության համար կա բացվող բազմոց և երրորդ հյուրը, անհրաժեշտության դեպքում, առանց դժվարության նույնպես շատ լավ կտեղավորվի:
Դուպլեքս
Այս երկհարկանի սենյակները գտնվում են հյուրանոցի առաջին հարկում: Ունենալով ուղիղ մուտք դեպի հյուրանոցի լողավազանն ու բարը` այս համարները հիանալի են ինչպես ընտանեկան, այնպես էլ միայնակ հանգստանալ ցանկացողների համար:
Լյուքս
Լյուքս համարները համարվում են մեր ամենաընդարձակ սենյակները և իդեալական են ինչպես ընտանեկան, այնպես էլ միայնակ հանգստի համար: Ձեր առանձին պատշգամբից հնարավորություն կունենաք հիանալու Սևանա լճի և շրջակայքի գեղատեսիլ տեսարաններով:
Գները ներառում են՝
-
հարկեր
-
ինտերնետ
-
ավտոկայանատեղի
Հավելյալ անձի համար գործում են հետևյալ պայմանները.
-
մինչև 10 տարեկան-անվճար ( գիշերակացը)
-
10 տարեկան և բարձր-7,000 դրամ /1 օրվա համար (գիշերակաց)