
Ամբերդ հյուրանոց
Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մ բարձրությամբ: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներով՝ Ամբերդ ամրոց 7-րդ դար, Քարի լիճ, Արշակունիների դամբարան 4-րդ դար, Տեղերի վանք 10-րդ դար, Արտավազիկ եկեղեցի 7-13-րդ դարեր, Սուրբ Հովհաննես եկեղեցի 10-րդ դար, Օրգովի ձոր և այլ պատմամշակութային ու տեսարժան վայրեր:
Ստանդարտ
Տարածքը կազմում է 30ք/մ: Կարող է տրամադրվել երկու առանձին մահճակալներով կամ մեկ երկտեղանոց մահճակալով: Ստանդարտ սենյակներն ունեն մեկտեղանոց և երկտեղանոց տարբերակներ, ինչպես նաև կան Ստանդարտ սենյակներ, որոնք ունեն տեսարան դեպի Արարատ լեռը:
Դելյուքս
Տարածքը կազմում է 30ք/մ: Այս երկտեղանի սենյակն ունի գեղեցիկ տեսարանով պատշգամբ դեպի Արարատ լեռը, սուրճի սեղանիկ և բազկաթոռներ:
Ընտանեկան Սուիթ
Տարածքը կազմում է 68ք/մ: Համարը բաղկացած է երկու սենյակներից, որոնցից մեկում առկա է մեկ երկտեղանոց մահճակալ, մյուսում՝ երկու մեկտեղանոց:
Լյուքս
Տարածքը կազմում է 70ք/մ: Լյուքս սենյակը բաղկացած է հյուրասրահից և երկու ննջասենյակներից: Ննջասենյակներում առկա է մեկ երկտեղանոց մահճակալ, սուրճի սեղանիկ և բազկաթոռներ:
Գները ներառում են՝
-
Նախաճաշ՝ շվեդական սեղան
-
Բացօթյա լողավազան
-
Փակ լողավազան 9:00-21:00
-
Ֆիննական և արևելյան շոգեբաղնիքներ 17:00 – 21:00
-
Wi-Fi ինտերնետ
-
Ավտոկայանատեղի
-
Մանկական խաղասենյակ
-
Բիլիարդ
-
Սեղանի թեննիս
-
Հավելյալ մահճակալ մինչև 6տ մեկ երեխայի համար
Հավելյալ ծառայություններ՝
-
Ճաշ - 4 000 Դրամ
-
Ընթրիք - 4 000 Դրամ
-
Հավելյալ մահճակալ - 12 000 Դրամ
-
Հավելյալ մահճակալ (6-12տ) – 6 000 Դրամ
-
Բար 24 ժամ
-
Ռեստորան
-
Մերսման ծառայություն
-
Լեռնադահուկային սահուղի
-
Տեղափոխում դեպի օդանավակայան
-
Տուրեր