

























































































































































Արագած հյուրանոց
Եթե դուք նախընտրում էք հանգիստ գեղեցիկ բնության գրկում, շրջապատված վսեմ լեռներով, կապուտակ գետերով , լճերով և ջրվեժներով, որտեղ ամենը տրամադրում է լիարժեք հանգստի և որտեղ դուք կարող էք ճաշակել էկոլոգիապես մաքուր, համեղ և առողջ սնունդ՝ ապա ժամանակն է այցելել Արագած Հյուրանոց, որի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոս ամսին: Հարմարավետ սենյակները կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, ունեն հեռուստացույց եւ Wi-Fi: Հյուրանոցը գտնվում է բոլոր տեսարժան վայրերին մոտ:




Երկտեղանոց
Բոլոր սենյակները նոր վերանորոգված են և կահավորված, համալրված են LCD հեռուստացույցներով` արբանիակային կապով, WiFi ինտերնետով և հեռախոսով: Այս սենյակում առկա է 2 առանձին մահճակալներ, որը հնարավոր է նաև միացնել՝ ստանալով մեծ երկտեղանոց մահճակալ։




Երեք տեղանոց (ընտանեկան)
Բոլոր սենյակները նոր վերանորոգված են և կահավորված, համալրված են LCD հեռուստացույցներով` արբանիակային կապով, WiFi ինտերնետով և հեռախոսով: Այս սենյակում առկա է 3 առանձին մահճակալներ։ Կազմված է 2 սենյակից։




Գները ներառում են՝
-
Նախաճաշ
-
Wi-Fi ինտերնետ
-
Կայանատեղի
-
Բիլիարդ և սեղանի թենիս
-
Մինչև 3 տարեկան երեխան անվճար
-
Արբանյակային հեռուստատեսություն
-
Լրացուցիչ մահճակալ – մինչև 6տ. երեխան անվճար, 7-12տ 5000 դր. իսկ 13 և բարձր անձանց համար 10000դր.:
-
Ընթրիքը մինչև 6տ երեխան անվճար, 6-12տ երեխաներ 2000դր., 13 և բարձրի դեպքում 4000դր
-
Նիստերի դահլիճ – 1 ժամ 15000 դրամ, կես օր 35000, ամբողջ օրը 50000 դրամ
* Պասիվ սեզոն՝ 16․01-15․05 և 16․09-24․12
** Ակտիվ սեզոն՝ 25․12-15․01 և 16․05-15․09
