
Գայանե հյուրանոց
Լոռվա Հաղպատ գյուղի շքեղաշուք բնության գրկում վեր է խոյանում «Գայանե» հյուրանոցային համալիրը: Եվրոպական չափանիշներին համապատասխան այս եզակի կառույցի դեմ դիմաց՝ երկնի մովի մեջ է մխրճվում Լալվար սարը: Անմիջապես «Գայանեից» ներքև՝ իր հորդառատ հոսքով, դեպի Կուր գետն է շտապում Դեբեդը:
Սենյակներ և քոթեջներ
Հյուրանոցի պատուհաններից բացվում է տեսարան դեպի Լոռվա ձորը և միշտ ձյունապատ Լալվարի սարը: Հյուրանոցը բաղկացած է եռահարկ շենքից և առանձին 4 քոթեջներից: Այստեղ առաջարկում են մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև առանձին խոհանոց և բար: Համարները լիովին կահավորված են և ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով:
Գները ներառում են՝
-
Նախաճաշ
-
Wi-Fi ինտերնետ
-
Կայանատեղի
-
Մինչև 7 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է, եթե չի պահանջվում հավելյալ մահճակալ: