
Քեֆո հյուրանոց
«Քեֆիլյան» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում`միջնադարյան Հայաստանի նշանավոր կառույցներից մեկի՝ Հաղպատավանքի մոտակայքում: Հյուրանոցն առանձնանում է էլեգանտ ինտերյերով, Դեբեդ գետի կիրճն ուղղված հրաշալի տեսարանով: Բաղկացած է 21 սենյակից: Բոլոր համարներում առկա է սանհանգույց, հիգիենայի պարագաներ, վարսահարդարիչ, սառնարան: Հյուրանոցը տրամադրում է անվճար wifi, թենիսի սրահ: Հյուրանոցի Առանձնահատուկ համ ու հոտով ռեստորանն էլ իր հյուրերին առաջարկում է բացառապես էկոլոգիապես մաքուր սնունդ:
Մեկտեղանոց
Հարմարավետ մեկ սենյականոց համար մեծ երկտեղանոց մահճակալով, ինչպես նաև հարմարավետ կեցության ու աշխատանքի բոլոր պայմաններով:
Երկտեղանոց
Հարմարավետ մեկ սենյականոց համար երկու մեկտեղանոց կամ մեկ երկտեղանոց մահճակալներով:
Երեք տեղանոց
Հարմարավետ մեկ սենյականոց համար երեք մեկտեղանոց մահճակալներով:
Լյուքս (երեք տեղանոց)
Հրաշալի երկսենյականոց համար (ընդունարան և ննջարան երկտեղանոց մահճակալով)՝ հարմար երկարատև կեցության համար:
Չորս տեղանոց (քոթեջ)
Առանձին մեկ սենյականոց քոթեջ բոլոր հարմարություններով և երեք մեկտեղանոց մահճակալներով:
Գները ներառում են՝
-
Նախաճաշ
-
բոլոր տեսակի հարկեր
Սենյակներում՝
-
Լոգարան
-
Զգեստապահարան
-
Հեռուստացույց (արբանյակային ալիքներով)
-
Սառնարան
-
Wi-Fi ինտերնետ
-
Օդորակման համակարգ
-
Խմելու ջուր
Լոգարանում՝
-
Սրբիչների հավաքածու
-
Հիգիենայի պարագաներ
-
Վարսահարդարիչ