
՛՛Արմենիա՛՛ առողջարան և հյուրանոց
Վանաձորի «Արմենիա» առողջարանային և հյուրանոցային համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում։ Համալիրն ունի 8 հա բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է «Վանաձոր» գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ (որտեղ կարելի է վարձակալել նավակներ), ռեստորան, սրճարան, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։
DSC_3002-1024x685
DSC_2889-1024x685
DSC_2964-1024x685
Սենյակներ
Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ, կիսալյուքս և լյուքս հյուրանոցային համարներ։ Համարներն ապահովված են տաք և սառը ջրամատակարարմամբ, ջեռուցման համակարգով, տեղադրված է հեռուստացույց կաբելային հեռարձակմամբ, սառնարան, հեռախոս, անվճար WiFi ինտերնետային կապ։ Բուժական կենտրոնում (երկրում գործող խոշորագույններից մեկը) գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում (օգտագործվում է սեփական «Ֆիոլետովո» տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է «Լոռի» հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։
Picture-074-678x1024
DSC_2938-1024x685
Picture-070-1024x678
Գները ներառում են՝
-
չորսանգամյա սնունդ, բուժական պրոցեդուրաներ, անվճար ինտերնետ:
-
Մինչև 2 տարեկան երեխաների կացությունը՝ անվճար
-
3-5 տարեկան երեխաների կացությունը՝ գնի 40% /լրացուցիչ մահճակալով/, 45% /հիմնական մահճակալով/;
-
6-10 տարեկան երեխաների կացությունը՝ գնի 50% /լրացուցիչ մահճակալով/, 55% /հիմնական մահճակալով/;
-
11-14 տարեկան երեխաների կացությունը՝ գնի 55% /լրացուցիչ մահճակալով/, 70% /հիմնական մահճակալով/;
-
Անվճար ավտոկայանատեղ