top of page
1-06.png

Բեռլին Արտ Հոթել 

 

Բեռլինի Արտ հյուրանոցը Գյումրիում Բեռլինի Գերմանիայի Կարմիր Խաչի սոցիալական փորձնական նախաձեռնություն է: Որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, նրա միակ նպատակն է նպաստել  «Բեռլինի մոր և մանկան կենտրոն» ամբուլատոր-պոլիկլինիկայում բուժօգնության աջակցությանն ու հետագա զարգացմանը:
Հյուրանոցը իր դռները բացեց հյուրերին 1996 թվականին: Այդ ժամանակից ի վեր դա միջազգային զբոսաշրջիկների սիրված է վայր է: Բացի հյուրանոց լինելը, այն նաև յուրօրինակ արվեստի պատկերասրահն է: Բոլոր սենյակներում տեղադրված են տեղական և արտասահմանյան արվեստագետների արվեստի գործերը:

Ստանդարտ

 

Հյուրանոցն ունի 1 երեք տեղանոց, 14 երկտեղ առանձնացվող մահճակալներով համարներ և 3 երկտեղ չառանձնացվող մահճակալներով համարներ` ընդամենը 18 սենյակ:

Հնարավոր է լրացուցիչ մահճակալի տրամադրում` 5.000 դրամ վարձավճարով:

Գները ներառում են՝

  • նախաճաշ

  • բոլոր տեսակի հարկեր
     

Հյուրանոցը տրամադրում է նաև սեմինարների, գործնական հանդիպումների անցկացման սրահներ, հագեցված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:
1. «Դյուրեր» սրահը նախատեսվում է մինչև 60 անձի համար: Կես օրվա (մինչև 4 ժամ) սակագինը կազմում է 32.000 դրամ, ամբողջ օրվա համար (մինչև 8 ժամ)` 45.000 դրամ:
2. «Շուբերտ» սրահը նախատեսվում է մինչև 30 անձի համար: Կես օրվա (մինչև 4 ժամ) սակագինը կազմում է 23.000 դրամ, ամբողջ օրվա համար (մինչև 8 ժամ)` 36.000 դրամ:
3. «Հեսսե» սրահում (մինչև 16 անձի համար) հարմար է անցկացնել գործնական առանձնազրույցներ կամ բանակցություններ: Կես օրվա (մինչև 4 ժամ) սակագինը կազմում է 15.000 դրամ, ամբողջ օրվա համար (մինչև 8 ժամ)` 24.000 դրամ:

1-06.png
bottom of page