

























































































































































Դիլիջան առողջարանային համալիր
Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ:




Սենյակներ և քոթեջներ
Ձեզ են սպասում 71 տարբեր հարմարավետ սենյակներ` Ստանդարտ մեկտեղանոց, Ստանդարտ երկտեղանոց, Կիսալյուքս, Լյուքս, Ընտանեկան, ինչպես նաև VIP սենյակներ: Բոլոր սենյակներն ունեն պատշգամբ` «կանաչ, սպիտակ և դեղին աշխարհին» և լեռներին նայող հիանալի տեսարանով, որտեղ Դուք կարող եք վայելել մեկ բաժակ սուրճ կամ թեյ: Սենյակները համալրված են հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով` օճառ, շամպուն, մարմնի գել, բամբակե սրբիչներ, հողաթափեր, վարսահարդարիչ: Կիսալյուքս, Լյուքս, Ընտանեկան սենյակներում, ինչպես նաև VIP սենյակներում կան նաև լոգարանային խալաթներ:




Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ և ճաշ, լողավազան, մարզասրահ, սեղանի թենիս
Անվճար WiFi ինտերնետ կապ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում
Մինչև 7 տարեկան երեխաները տեղաբաշխումն անվճար է
Երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ և բազմոցներ տրամադրվում են լրավճարով՝ 10000 ՀՀ դրամ
-
Ցածր սեզոն՝ 16.01-30.04 և 01.11-24.12
-
Բարձր սեզոն՝ 25.12-30.12 և 01.05-31.10
