top of page
1-06.png

Օլիմպիա առողջարան 

 

Օլիմպիա առողջարանը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում, առողջարանային Ջերմուկ քաղաքում, որն ավելի, քան 50 տարի հանդիսանում է միջազգային կարգի առողջարանային կենտրոն:
Առողջարանը կառուցվել է 1953 թվականին, հիմնովին վերանորոգվել 2006-ին և մինչ օրս շարունակում է աշխատել, անընդհատ զարգացնելով և կատարելագործելով իր ջրաբուժական ավանդույթները: 

Սենյակներ

Առողջարանի ներքին հարդարումն իրականացված է դասական ոճի մեջ, ինչն իր հերթին դրական է ներազդում հյուրերի ինքնազգացողության վրա:
Էկոնոմ և բիզնես դասի սենյակները հագեցած են հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Ռեստորանը, որը նույնպես դասական ոճի մեջ է հարդարված, համապատասխանում է առողջարանային սննդի որակի բոլոր միջազգային չափանիշներին:

Գները ներառում են`

  • հարկերը

  • նախաճաշ

  • Անվճար WiFi ինտերնետ կապ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում

  • Մինչև 2 տարեկան երեխաները տեղաբաշխումն անվճար է 

  • 3-11 տարեկան երեխաների համար վճարվում է՝ 10000 ՀՀ դրամ + հավելյալ մահճակալ

*Ցածր սեզոն՝ հոկտեմբեր-հունիս

**Միջին սեզոն՝ հուլիս և սեպտեմբեր

***Բարձր սեզոն՝ օգոստոս

1-06.png
bottom of page