
Գյումրի հյուրանոց
Անհատական սպասարկում, հոգատար մոտեցում, հարազատ կացարանին հատուկ ջերմ մթնոլորտ և, իհարկե, մատչելի գներ: Գյումրի հյուրանոցն իր դռներն է բացում Ձեր առջև: Մենք առաջարկում ենք նոր խոսք հյուրանոցային բիզնեսում. միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում, հայկական հյուրընկալություն և հարգալից վերաբերմունք յուրաքանչյուր այցելուին ու գործընկերոջը:
Սենյակներ
Մեր բոլոր սենյակներն ապահովված են օդափոխիչներով, հեռուստացույցով, սառնարանով, հարմարավետ կահույքով և ունեն յուրահատուկ ինտերյեր: VIP սենյակներն ունեն ջակուզի և սաունա, հարմարավետ պատշգամբ՝ դեպի Արարատ բացվող հիանալի տեսարանով: «Գյումրի» հյուրանոցը Ձեզ կզարմացնի նաև իր խոհանոցով, բազմապիսի ու համեղ ճաշատեսակներով և, իհարկե, բարի հարուստ տեսականիով:
Գները ներառում են
-
Նախաճաշ
-
Անվճար Wi-Fi կապ
-
Բոլոր տեսակի հարկեր